Սիրիայի օդուժը երկրի հյուսիսում՝ Մաարաթ Ալ-Նուման քաղաքում, երեք հարված է հասցրել ապստամբների դիրքերին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Կառավարական ուժերը փորձում են ապստամբների ձեռքից խլել քաղաքը, որը գտնվում է Դամասկոսը Հալեպին կապող մայրուղու վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կառավարական ուժերը օդային հարված են հացրել Հոմս քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 10 ապստամբ:





































