Չինաստանը տնտեսության ծավալով արդեն այս տարի առաջ կանցնի ԱՄՆ-ից՝ կանխատեսում է Financial Times-ը:
Կանխատեսումը հիմնվում է Համաշխարհային բանկի տնտեսագետների նոր հետազոտության վրա, համաձայն որի՝ ԱՄՆ-ը կարող է կորցնել աշխարհում խոշորագույն տնտեսության կարգավիճակը նախկինում կանխատեսվածից մի քանի տարի շուտ:
Փորձագետները համեմատել են գնողունակությունը տարբեր երկրներում, այսպես կոչված, «կյանքի իրական արժեքի» տեսանկյունից: Դա գործոն է, որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ գնահատել տարբեր տնտեսությունների աճի տեմպերը:
ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է մնում 1872 թվականից՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից: Մինչ օրս տնտեսագետների մեծ մասը կարծում էր, որ Չինաստանը կարող է ԱՄՆ-ից առաջ անցնել 2019-ից ոչ շուտ:












































