Saturday, 11 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Բարի գալուստ վակուում

Երեկ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հերթական անգամ լակմուսի թուղթ հանդիսացան հայկական քաղաքական դաշտի համար: Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխության ֆլագման հռչակված «Բարգավաճ Հայաստանը», ըստ էության, բուրժուաօլիգարխիական դաշնակցության մեջ էր մտել ՀՀԿ-ի հետ և Գալուստ Սահակյանին դարձնում էր ԱԺ նախագահ:

Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահ դարձավ: Սակայն, իհարկե, սա չէր երեկ տեղի ունեցած ամենանշանակալից իրադարձությունը, կամ ամենախոսուն, ամենաէական իրադարձությունը: Գալուստ Սահակյանը դառնար այս ԱԺ-ի նախագահը, թե Պողոս Պետրոսյանը, Շմայսը, գեներալ Մանվելը, թե Յուվեցի Կարոն, կամ նույնիսկ գիտությունների դոկտոր Հրանտ Բագրատյանը, միևնույն է` այս ամենից Հայաստանում ոչինչ չէր փոխվելու, ոչինչ չէր կարող փոխվել, որովհետև ԱԺ-ում հարցերը լուծվում են մեծամասնությամբ, իսկ մեծամասնության հարցերը իշխանությունները լուծել են 2012 թվականի մայիսյան ընտրություններում:

«Երբ որ երկիրը ԱԺ նախագահ չունի, դա ողբերգություն չէ, նույնիսկ մտահոգվելու առարկա էլ չէ: Մտահոգվելու առարկա է այն, որ երկիրը քաղաքական ուժ չունի, որ երկիրը ըստ էության հասարակության հետ բաց ու ազնիվ խոսող և հարաբերվող, իշխանական կամ ոչ իշխանական ինտրիգներից զերծ մնացող ընդդիմադիր քաղաքական ուժ չունի»:

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությամբ մի բան է պարզ դարձել, որ Հայաստանում հասարակությունը, ժողովուրդը մնացել է ըստ էության մենակ, պարզ է դարձել այն թատրոնը, որ մի շարք քաղաքական ուժեր, որոնց հաստատ թիվը երևի թե իրենք էլ չգիտեն՝ չորս են, հինգ են, թե վեց են, խաղում են հասարակության գլխին արդեն երկար ժամանակ: Սա է տեղի ունեցել Ազգային ժողովում, ոչ թե Գալուստ Սահակյանն է ԱԺ նախագահ ընտրվել:

«Ապրիլի 29-ին սպասվում էր, որ Հայաստանը ստորագրելու է Մաքսային միություն մտնելու մասին պայմանագիրը: Հետո հերքվեց դա, և կարծեք թե հասարակությունը ակամայից շունչ քաշեց, որ չնայած ոչ մեր ջանքերով, սակայն ինչ-որ հանգամանքներից ելնելով Հայաստանը առայժմ զերծ է մնում մաքսային կնիքից, որը լինելու է Հայաստանի անկախությանը վերջ դնող կնիքը»:

ԱԺ նախագահ կարելի էր և չընտրել. հավատացնում ենք ձեզ, որ դրանից Հայաստանի կյանքում ոչ միայն ոչինչ չէր տուժի, այլ նույնիսկ ինչ-որ բան կարող էր շահել: Երբ որ երկիրը ԱԺ նախագահ չունի, դա ողբերգություն չէ, նույնիսկ մտահոգվելու առարկա էլ չէ: Մտահոգվելու առարկա է այն, որ երկիրը քաղաքական ուժ չունի, որ երկիրը ըստ էության հասարակության հետ բաց ու ազնիվ խոսող և հարաբերվող, իշխանական կամ ոչ իշխանական ինտրիգներից զերծ մնացող ընդդիմադիր քաղաքական ուժ չունի: Սակայն, ըստ էության, այս իրողությունը երեկ երևի թե վերահաստատվել է, քանզի նման ընդդիմադիր ուժի բացակայությունը ակնհայտ է արդեն մի քանի տարի:

Ըստ որում` մենք հեռու ենք բացառապես դավադրապաշտությամբ առաջնորդվելու մտքից և կարծում ենք, որ այս ամենը կարող է լինել ոչ միայն գիտակցված գործողությունների արդյունք, այլ նաև ակամայից սխալների, սխալ պատկերացումների: Սակայն սա էլ, ըստ էության, պահանջում է ազնվություն հասարակության հանդեպ և անկեղծ խոստովանության ընդունակություն, ըստ որում դրանից հետո նաև նոր որակի և բովանդակության գործունեություն:

Ապրիլի 29-ին սպասվում էր, որ Հայաստանը ստորագրելու է Մաքսային միություն մտնելու մասին պայմանագիրը: Հետո հերքվեց դա, և կարծեք թե հասարակությունը ակամայից շունչ քաշեց, որ չնայած ոչ մեր ջանքերով, սակայն ինչ-որ հանգամանքներից ելնելով Հայաստանը առայժմ զերծ է մնում մաքսային կնիքից, որը լինելու է Հայաստանի անկախությանը վերջ դնող կնիքը: Սակայն ապրիլի 29-ը մեզանում նշանավորվեց այլ կերպ՝ Ազգային ժողովում արձանագրված «կնիքով», որն իր համակարգային և խորքային ծանրությամբ, ըստ էության, ավելի թեթև չէ, քան Մաքսայինն իր հետևանքներով: Եվ ավելին` Մաքսայինը հենց այս իրողությունների հետևանքն է ինքնին, երկիր, պետություն օրգանիզմում որևէ դիմադրունակ օրգանի բացակայության հետևանքը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում