Լիբիայի վարչապետ Ալի Զեյդան Մուհամմադն այսօր Համընդհանուր ազգային կոնգրեսի (խորհրդարան) հավանությանն է ներկայացրել կառավարության նոր կազմը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի մամուլը, կառավարության կազմում ներառված են երեք փոխվարչապետ, 27 նախարար և պետնախարար:
Դիմելով պատգամավորներին՝ Զեյդանն ասել է. «Շրջաններից ոչ մեկին առավելություն չի տրվել»: Բոլոր թեկնածուները, նրա խոսքերով, անկախ են և որևէ կուսակցություն չեն ներկայացնում:
Վարչապետը նշել է, որ ցուցակում ներառված են նաև «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևը և լիբերալ Ազգային ուժերի միությունը:
Զեյդանը կառավարության ղեկավար է ընտրվել հոկտեմբերի 14-ին:










































