Թուրքմենստանի մայրաքաղաքի`Աշխաբադի լայնամասշտաբ ծրագիր են թողարկել, որի շրջանակներում քաղաքի կենտրոնում կմնան գրասենյակային շենքերը, հյուրանոցները և ճարտարապետական կառույցները, իսկ բնակիչների մեծ մասը կտեղափոխվի արվարձաններ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նախագահ Ղուրբանգուլա Բերդիմուհամեդովը որոշում է կայացրել «Աշխաբադ քաղաքի բնակչության համար նոր ժամանակակից գյուղում շինությունների և օբյեկտների կառուցման մասին»: Նոր գյուղը կկառուցվի Կարակում անապատի կենտրոնում`Աշխաբադից 120 կմ հեռավորության վրա:






































