Tuesday, 16 06 2026
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով

Ամփոփվեցին «BeeCross 2012» ավտոքրոսի մրցույթի արդյունքները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան և STR սպորտային ակումբն ամփոփեցին անցած կիրակի Երևանում տեղի ունեցած «BeeCross 2012» ավտոքրոսի հանրապետական մրցույթի արդյունքները:

Երևանի Նուբարաշենի հրաձգարանի տարածքում հատուկ պատրաստված օղակաձև մայրուղում միմյանց հետ մրցում էին 14 թիմ, իսկ մրցույթի ընթացքին հետևում էին ավելի քան 2000 հանդիսատես Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Ավտոքրոսի մրցույթի հանձնաժողովը նախագահում էր ավտոմոբիլային սպորտի վաստակավոր վարպետ Միշա Սիրադեղյանը:

Համաձայն անվտանգության միջազգային նորմերի մասնակիցները մրցույթին մասնակցում էին անվտանգության կարկաս ունեցող ավտոմեքենաներով: Մասնակիցներից յուրաքանչյուրը հաղթանակի համար պայքարում էր օլիմպիական համակարգով` երեք անգամ անցնելով 1,3կմ երկարություն ունեցող մայրուղին: Հինգ ժամ պայքարից հետո հաղթողներրը որոշվեցին հետևյալ կերպ. ավտոմեքենաների «А»դասում (շարժիչի ծավալը ոչ ավել քան 1,6 լիտր) Honda Civic Type-R մակնիշի մեքենայով առաջին տեղը գրավեց արհեստավարժ մարզիկ Անդրանիկ Հարությունյանը:

Ավտոմեքենաների «В»դասում (շարժիչի ծավալը ոչ ավել քան 2,0 լիտր) հաղթող ճանաչվեց արհեստավարժ վարորդ Արթուր Հարությունյանը, ով մասնակցեց մրցույթին ВАЗ 2105 մակնիշի մեքենայով: «С» դասում (շարժիչի ծավալը 2,0 լիտրից ավել) հաղթող ճանաչվեց վարորդ-սիրահար Արսեն Մանուկյանը, ով հանդես եկավ Subaru Impreza մակնիշի մեքենայով:

Մրցույթի բոլոր հաղթողները ստացան նվերներ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի և միջոցառման գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերության կողմից:

«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ հանրապետական ավտոքրոս մրցույթի հաղթողներին: Ցանկանում եմ նշել, որ իմ կողմից ղեկավարած ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և երիտասարդությանը: Հետևելով կյանքն ավելի վառ դարձնելու սկզբունքին` մենք ուրախ ենք վարորդներին ընձեռել ևս մեկ հնարավորություն փորձելու իրենց ուժերն, իսկ ավտոքրոսի սիրահարներին և հանդիսատեսներին պարգևել անմոռանալի տպավորություններ և դրական տրամադրություն», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Այս միջոցառման կազմակերպումն ու իրականացումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան հավատարիմ մնալով իր սկզբունքին շարունակում է զարգացնել էքստրեմալ սպորտաձևերը Հայաստանում: Երկարատև դադարից հետո մեզ հաջողվեց բարձր մակարդակի վրա կազմակերպել ավտոքրոսի մրցություն` ադրենալինի մեծ չափաբաժին պարգևելով ոչ միայն մարզիկներին այլ բոլոր ներկա գտնվողներին», – նշեց Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

«BeeCross 2012» ավտոքրոսի մրցույթում` ավտոմեքենաների «А»դասում երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրեցին երևանաբնակ Արեգ Հակոբյանը և Ռոբերտ Առաքելյանը, ովքեր հանդես եկան համապատասխանաբար Վազ 2105 և Վազ 21011 մակնիշի ավտոմեքենաներով: Ավտոմեքենաների «В» դասում արծաթ և բրոնզ նվաճեցին Գուրգեն Սեֆիլյան և Կարեն Հարությունյան Peugeot և Վազ 21011 մակնիշի ավտոմեքենաներով: «С» դասի համապատասխան անվանակարգերը նվաճեցին Անդրանիկ Հարությունյանը (Honda Civic Type-R) և Լյուդվիգ Երմազյանը (Jeep Wrangler):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում