ԵՄ-ն ցանկանում է համագործակցության առաջխաղացում Ադրբեջանի հետ: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հղում կատարելով ԵՄ մամլո ծառայությանը, այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ն ցուցաբերում է այդ հանձնառությունը:
«Երեկվանից մոլդովացիները կարող են ուղևորություններ իրականացնել ԵՄ երկրներ առանց այցագրերի: Մոտակա շաբաթներին կամ ամիսներին մենք կավարտենք Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագիրը: Մենք շատ ենք ցանկանում համագործակցության առաջխաղացում Ադրբեջանի ու Հայաստանի հետ, ինչպես նաև ցանկանում ենք շարունակել աշխատանքը Բելառուսի հետ:
Մեր արևելաեվրոպական գործընկերներն ունեցել են դժվար անցյալ ու նրանք արժանի են այլ ապագայի: Եվ մենք պատրաստ ենք նրանց օգնել դրանում:












































