Մինսկում մեկնարկել է Եվրասիայի բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով և ընդլայնված կազմով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է մասնակիցներին հաստատել օրակարգը, որում երկու հարց է ներառված` Եվրասիական տնտեսական միության նախագծի պայմանագրի նախապատրաստման ընթացքը և Հայաստանի միջոցառումների ծրագրերի իրականացումը` Մաքսային միությանն ու Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի միասնական տնտեսական տարածությանը միանալու համար:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի նախագահ Վիկտոր Խրիստենկոն նշել է, որ ներկայումս գոյություն ունեն չլուծված հարցեր:











































