Այսօր Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Նկարիչների միության հիմնադրման 80-ամյակին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց նկարչուհի Մարի Ադամյանը:
Ցուցադրությանը կներկայացվեն Նկարիչների միության անդամների աշխատանքները: Յուրաքանչյուրը կներկայացնի մեկական աշխատանք՝ իր ընտրությամբ:
Նկարչուհին ցուցահանդեսին կներկայացնի «Խնձորենի» աշխատանքը՝ արված մետաքսի վրա:
Նկարիչների միությունը ստեղծվել է 1932 թվականին: Միությունն ունի շուրջ 1000 անդամներ: Միության նախագահներ են եղել Արա Սարգսյանը, Մարտիրոս Սարյանը, Ռ. Գյուրջյանը, Ռ. Պարսամյանը և այլք: Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, նաև հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում է այդ նկարիչների կատալոգները:
Ցուցադրության բացումը՝ ժ. 18:00-ին: