Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բավարիա» – «Ռեալ» պատասխան հանդիպումից առաջ նշել է, որ լավատեսորեն է տրամադրված խաղին:
«Մենք գտնվում ենք ամբողջովին մարտունակ վիճակում, ես վստահ եմ իմ թիմի ուժերին: Վերջին մի քանի տարիներին մենք 3 անգամ անցել ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը: Եթե հայտնվենք եզրափակչում նաև այս տարի, դա հաջողություն կլինի:
Մենք արդեն հասցրել ենք տանը հաղթել շատ ուժեղ թիմերի՝ սեփական դարպասը անառիկ պահելով և մի քանի գոլեր խփելով: Դա մեզ լավատեսություն է հաղորդում: Հավատում ենք, որ հենց մենք կուղևորվենք Լիսաբոն»,- Նոյերի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բավարիա» – «Ռեալ» պատասխան հանդիպումը կկայանա այօսր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:







































