Լեգենդար «Բիթլզ» խմբի երկրպագուի բնակարանը ստացել է «The Beatles-ի ամենափոքրիկ թանգարան» պաշտոնական անվանումը:
Թանգարանի տերը Զիգեն քաղաքի բնակիչ Հարոլդ Կրեմերն է: Յուրաքանչյուրը, ով ցանկանում է այցելել թանգարան, պետք է նախապես պայմանավորվի:
Կրեմերը թանգարանի տնօրեն է դարձել 1998թ., երբ հավաքեց մեծ թվով ցուցանմուշներ` նվիրված լիվերպուլյան քառյակին:
Ինչպես հաղորդում է Die Welt-ը, թանգարանի պատերին փակցված են թերթերից պատառիկներ, լուսանկարներ ու ձայնասկավառակներ, նրանց հարևանությամբ շարված են պահարաններ` ցուցանմուշներով, ինքնագրեր ունեցող փոստային բացիկներով, բաժակներով և այլն:







































