Ֆիլիպ Կիրկորովի՝ Բաքվում կայանալիք համերգի սկանդալային հետաձգումից հետո, որը իբր թե կապված էր տեխնիկական խնդիրների հետ, երգիչը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը:
Ֆիլիպ Կիրկորովը համերգի հետաձգումը համեմատել է դավաճանության հետ իր և հանդիսատեսի հանդեպ, որը սպասել է համերգին: «Ինձ՝ որպես մի մարդու, որը միշտ դուրս է եղել քաղաքականությունից, դժվար է այլ կերպ բացատրել իմ ելույթի շուրջ ստեղծված իրավիճակը: Չեմ կարծում, որ համերգային դահլիճի սեփականատերերը, քաղաքի ղեկավարությունը հասկանալի կեղծ ազգային շահերի և հին վիրավորանքների պատճառով, որոնք երաժշտության հետ ոչ մի կապ չունեն, ցանկանան, որ դավաճանություն տեղի ունենա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կիրկորովի համերգը պետք է կայանար հոկտեմբերի 8-ին Cristall Hall համերգասրահում: Բոլոր 25 հազար տոմսերը վաճառված էին:
Ավելի վաղ մամուլում հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ Կիրկորովի համերգը Բաքվում հետաձգվել է այն պատճառով, որ նրա հայրը առաջ է մղում տաղանդավոր հայ հաշմանդամ մի տղայի:









































