Դաշնային դատավորը որոշել է «Մատրիցա» ֆիլմի ստեղծման հեղինակային իրավունքի հարցը վճռել հօգուտ Warner Bros.-ի, հայտնում է Variety-ը:
Ավելի վաղ՝ հունվարին, սցենարիստ Թոմաս Ալտհաուսը հայտարարել էր, որ հենց իր «Անմահները» ֆիլմի սցենարն է հիմք ծառայել հայտնի կինոսագայի համար:
Դաշանային դատավորը նկատել է, որ Ալտհաուսի ներկայացրած 118 համընկնումները ոչ օրիգինալ գաղափարներ են, որոնք հնարավոր չէ պաշտպանել հեղինակային իրավունքով:











































