Թուրքական Aykiridogrular կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն արձագանքել է Սիիրթ (Սղերթ) նահանգի Էրուհ շրջանի Խերթ գյուղի մոտակայքում հուլիսին տարված ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ հայկական գերեզմանատան ավերմանը, որի ժամանակ ցաքուցրիվ էին արվել այնտեղ թաղված մարդկանց ոսկորները:
Նախարարությունը հանգել է այն եզրակացության, որ հայկական գերեզմանատունն իրենից «որևէ արժեք չի ներկայացրել»: Նախարարությունը հայտարարել է, որ հայկական գերեզմանատունը չի հետաքրքրում իրենց, քանի որ այն «չի հանդիսանում» մշակութային անշարժ կոթող:










































