Այսօր ԱԺ-ում մեկնարկեցին 2013-ի բյուջեի քննարկումները մշտական հանձնաժողովներում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց բյուջեի մի շարք ուղղությունները՝ տնտեսական աճի ապահովում, սոցիալական ոլորտ, պետական համակարգի կատարելագործում, մաքսային ոլորտ և այլն:
Ըստ վարչապետի` մաքսային ոլորտում չափանիշները պետք է համապատասխանեցվեն եվրոպական մակարդակին, կարգավորվեն ինբորսային գները, հաջորդ տարի նախատեսվում է նաև ավարտել բոլոր բանակցությունները, չնայած ժամկետը 2014 թվականն է: Վարչապետը կարևորեց արդյունաբերական քաղաքականությունը: Նա նշեց, որ համաշխարհային բանկի աջակցությամբ մշակվել է արդյունաբերական նոր քաղաքականություն՝ միտված արտահանմանը, որը պետք է ձևավորվի և իրականացվի պետություն- մասնավոր հատված համագործակցությամբ:
Ըստ Տիգրան Սարգսյանի` ներկայումս նվազեցվում են զարգացող երկրների աճի տեմպերի ցուցանիշները. 2013-ին թիրախավորել է 6.2 տոկոս տնտեսական աճ այս տարվա 7 տոկոսի դիմաց: Այս տարվա հնարավոր ռիկսերը հաղթահարելու համար կառավարությունը Համաշխարհային բանկից կարող է ակնկալել 100 միլիոն դոլար անմիջական ֆինանսավորում:
Ըստ վարչապետի` 2013-ին շարունակական բնույթ կկրեն առողջապահական ծառայությունների բարելավումը մարզերում, կրթական բարեփոխումները: Նա տեղեկացրեց, որ հուսով են, որ հաջորդ տարի տեղի կունենա դոնորների հավաք, ինչի կապակցությամբ նախապատրաստել են 31 ծրագիր: «Աշխատում ենք Եվրամիության և Ռուսաստանի գործընկերների հետ: Ակնկալում ենք մոտ 300 մլն դոլար, որը կուղղվի դպրոցաշինությանը. 300 դպրոցներ կարիք ունեն վերանորոգման»:,-նշեց Տ. Սարգսյանը:
Ըդհանուր առմամբ բյուջեի 41.8 տոկոսն ուղվել է սոցիալական ոլորտին, 21.1 տոկոսը` պաշտպանության ոլորտին, 14,1 տոկոսը` տնտեսությանը, 4.6 տոկոսը` պետական պարտքին, որը վարչապետը բնորոշեց որպես թեթև կամ միջին բեռ: Համայնքների համահարթեցման ռոտացիաներին ուղղվել է բյուջեի 3.1 տոկոսը:
Վարչապետը հայտնեց, որ ԱԺ-ից սպասում է կառուցողական, շահագրգիռ քննարկումներ և պատրաստ է երկխոսության:









































