Saturday, 27 06 2026
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար

Հայաստանը բարգավաճությամբ աշխարհում 98-րդն է

Լոնդոնում տեղակայված «Լեգատում» վերլուծական հաստատության պատրաստած զեկույցները փոխանցվում են որևէ երկրում մասնաճյուղ բացելու մտադրություն ունեցող ընկերություններին, ինչպես նաև միջազգային հետազոտական հաստատություններին։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս տարվա զեկույցում ընդգրկված է 142 պետություն, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 96 տոկոսը և արտադրվում է աշխարհի համախառն արդյունքի 99 տոկոսը։

«Լեգատում»-ի վերլուծաբանները ցուցիչը կազմելիս հաշվի են առնում 8 գործոն`
տնտեսություն, գործարարություն, կառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն, անձնական ազատություն և սոցիալական կապիտալ։

Զեկույցում պետությունները դասվել են չորս կարգի` բարգավաճության բարձր, միջինից բարձր, միջինից ցածր և ցածր աստիճան։

Հայաստանը այդ ցուցիչով միջինից ցածր կարգում է և 142 պետությունների ընդհանուր ցանկում գրավել է 98-րդ տեղը։

Հայաստանի տնտեսությունն աշխարհում 129-րդն է։ Սա նշանակում է, որ 128 երկներում ավելի արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականություն է, զարգացում և ֆինանսական սեկտորի արդյունավետություն։

Գործարարության ենթացուցիչը «Լեգատում»-ը կազմում է` հիմք առնելով գործարարի համար ստեղծված պայմանները, նրան տրվող հնարավորությունները։ Այս հարցում Հայաստանը 81-րդ երկիրն է։

Կառավարումը ենթադրում է պատասխանատու կառավարություն, արդար ընտրություններ, քաղաքական մասնակցություն և օրենքի գերակայություն։ Այդ ենթացուցիչով Հայաստանն աշխարհում 97-րդն է։

Առողջապահությամբ Հայաստանը 98-րդն է, մինչդեռ կրթությամբ, որը հաշվի է առնում կրթության մատչելիությունը, որակը և մարդկային կապիտալը, բավական բարձր` 44-րդ տեղում է։

Համեմատաբար բարվոք է համարվել նաև անվտանգությունը, որը որոշվում է պետության և անձի անվտանգությամբ. այդ ենթացուցիչով Հայաստանը 61-րդն է։

Ամենավատ ցուցանիշները վերաբերում են անձնական ազատությանը և սոցիալական կապիտալին. այդ բնագավառներում երկիրը գրավել է 122-րդ և 124-րդ տեղերը։

Անձնական ազատության ցուցիչը որոշվում է երկու հանգամանքով` անձի ազատություն և հանրային հանդուրժողականություն։

Սոցիալական կապիտալը վերաբերում է բնակչության ակտիվությանը, ներգրավվածությանը բարեգործությանը, ընտանիքների մասնակցությանը համայնքային կյանքին։

Հայաստանի հարևաններ Ադրբեջանը և Վրաստանը փոքր-ինչ ավելի լավ վիճակում են և զբաղեցնում են, համապատասխանաբար, 94-րդ և 95-րդ տեղերը, Թուրքիան 89-րդն է, Իրանը` 102-րդը։

Բարգավաճության աստիճանով ամենավատ վիճակում են Աֆղանստանը, Կոնգոն և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։

Դե իսկ ամենաբարգավաճ երկրների առաջին եռյակում են Նորվեգիան, Դանիա և Շվեդիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում