Ռեժիսոր Գայ Ռիչին և դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը, որոնք միասին աշխատել են Շերլոկ Հոլմսի մասին ֆիլմերի վրա, կրկին միավորվել են՝ նկարահանելու համակարգչային Call of Duty: Black Ops 2 նոր խաղի արտասովոր գովազդը: Հոլովակը կրում է «Անակնկալ» անվանումը, և հենց այս անվանումը տարբեր կերպ կրկնում են հրավիրված աստղերը՝ ֆրանսիացի դերասան Օմար Սիից («1+1») մինչև Youtube-ի աստղ Կառլ Լամար Մեյսերը, և վերջապես՝ Դաունի կրտսերը, որը ավելացնում է ՝ «Գուշակի՛ր, թե ո՞վ հիմա թնդանոթից կկրակի ճնճղուկներին»: Այս մասին հայտնում է filmpro-ն:
Հոլովակի, ինչպես նաև խաղի գործողություները տեղի են ունենում 2025 թվականին, համաշխարհային պատերազմի թեժ պահին: Activision ընկերության ներկայացուցիչ Թիմ Էլիսի խոսքով՝ այն հագեցած է հույզերով և կենդանի էներգիայով:
Activision-ն առաջին անգամ չէ գովազդում ներառում հոլիվուդյան աստղերի: Անցած տարի ընկերությունը ներկայացրել էր Սեմ Ուոթսոնի ( «Ավատար» ) և Ջոն Հիլի մասնակցությամբ Call of Duty-ի գովազդը: Այն մեծ հաջողություն ունեցավ, թողարկման հաջորդ մի քանի օրերի ընթացքում վաճառվել է 6,5 մլն օրինակով՝ ըներությանը բերելով ավելի քան 400 միլիոն դոլար: Իսկ արտերկրում այն 16 օրում 1 մլրդ դոլար է աշխատել:
Call of Duty շարքի 9-րդ խաղի թողարկումը կկայանա նոյեմբերի 13-ին:










































