Friday, 03 07 2026
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին

Ինչո՞ւ է Արամն իրեն ծեծող Վիտալիկին թողած դանակը մխրճել Արարատի քունքի մեջ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Արամ Մկրտչյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Հարությունյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ մարզի Ծափաթաղ գյուղի 32-ամյա բնակիչ Արամ Մկրտչյանը 2012 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 20-ի սահմաններում իրենց տնից ոչ հեռու վիճաբանել է նույն գյուղի բնակիչ Վիտալիկ Սարաջյանի հետ:

Արամ Մկրտչյանը լապտերով հարվածներ է հասցրել Սարաջյանին՝ մինչև որ լապտերը ջարդվել է:

Այնուհետև Մկրտչյանը, ըստ դատական ակտի, դանակը մխրճել է հաշտեցնելու համար կռվին միջամտած համագյուղացի Արարատ Նաղդալյանի քունքի մեջ:

Կռվին ներկա երիտասարդներից մեկը, տուժող Նաղդալյանի եղբոր խնդրանքով, դանակը հանել է տուժողի գլխից: Նրան տեղափոխել են Ճամբարակի հիվանդանոց, որտեղ Արարատ Նաղդալյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Այս դեպքից մոտ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 25-ին, Արամ Մկրտչյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեկ այլ հանցավոր արարքի համար դատապարտվել էր 500 հազար դրամ տուգանքի:

Համագյուղացուն սպանելու համար Արամ Մկրտչյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, թե ինքը դանակով Արարատ Նաղդալյանին չի հարվածել:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Սևակ Շհոյանը դատարանում դատաքննության ընթացքում որոշում է կայացրել Արամ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը խստացնելու, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասից 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով վերաորակելու մասին:

Ընդհանուր իրավասության դատարանը Արամ Մկրտչյանին մեղավոր է ճանաչել լապտերով Վիտալի Սարաջյանին հարվածներ հասցնելու, վնասելու և դանակի գործադրմամբ Արարատ Նաղդալյանին՝ հասարակական պարտքը կատարելու հետ կապված, դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Արամ Մկրտչյանը դատապարտվել է 15 տարի ազատազրկման և 150 հազար դրամ տուգանքի:

Այս պատժին գումարվել է նախորդ դատավճռով սահմանված 500 հազար դրամ տուգանքը, և վերջնական պատիժ է սահմանվել 15 տարի ազատազրկումն ու 650 հազար դրամ տուգանքը:

Հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ Արամ Մկրտչյանից կբռնագանձվի 2 միլիոն դրամ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Արամ Մկրտչյանի շահերի պաշտպան Արմեն Ումրշատյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանը հիմնավորեց իր բողոքը:

Ըստ այդ բողոքի՝ Արամ Մկրտչյանը, այո, վիճաբանել է Վիտալիկ Սարաջյանի հետ: Այնուհետև ժամը 20-ի սահմաններում, երբ արդեն մութ էր, Վիտալիկն ու չորս համագյուղացիներ գնացել են Արամի տան մոտ՝ պարզաբանում կատարելու: Նրանք դաժան ծեծի են ենթարկել Արամին: Վերջինս անգիտակից ընկել է: Մեկուսարանում արձանագրվել են Արամի ստացած վնասվածքները:

Արամ Մկրտչյանը գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում՝ ըստ պաշտպանի, մի հանգամանք, որ անտեսվել է նախաքննական մարմնի և ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Կռվողներին հաշտեցնելու համար մոտեցել է համագյուղացի Արարատ Նաղդալյանը:

Ըստ պաշտպանի՝ ամբաստանյալ Արամը և տուժող Արարատը ընկերներ են եղել: Արարատը չի հարձակվել, չի հայհոյել, չի ծեծել Արամին: Արամն ինչո՞ւ պիտի դանակը հաներ մխրճեր նրա քունքի մեջ:

Ուրեմն, մարդը իրեն ծեծողներին, իր հիմնական հակառակորդ Վիտալիկին թողած՝ դանակը խրել է հաշտեցնող Արարատի քունքի մե՞ջ, սպանել է իրեն չծեծողի՞ն:

Պաշտպանը նշեց, թե քննությամբ պարզաբանված չէ, թե հանցագործության գործիք դանակը հետո ինչպե՞ս հայտնվեց դեպքի վայրում:

Ըստ վկայության՝ դանակը տուժողի գլխից հանել են մեքենայի մեջ: Մթության մեջ ինչպե՞ս է փայլել ժանգոտ դանակը: Եվ վերջապես, այդ դանակի վրա ինչո՞ւ ոչ մի մատնահետք չի հայտնաբերվել:

Պաշտպանը տարակուսեց, որ մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում ասել է, թե Արամը ոչ թե պարզապես սպանել է Արարատին, այլ սառնասրտորեն փնտրել է հասարակական պարտքը կատարող իր ընկերոջը, բոլոր կռվողներից առանձնացրել է իրեն պաշտպանողին ու հարվածել է հենց նրան: Դրանից առաջ Արամը մի պահ առանձնացել է, մտածել ու որոշել, որ պիտի հենց Արարատին սպանի:

Եթե ըստ վկաների՝ բոլորը պահում էին Վիտալիկին, որ նա չկռվի, Արամն ինչպե՞ս այնքան վնասվածք ստացավ, որ անգիտակից ընկավ գետնին:

Պաշտպանի կարծիքով՝ այլ բան է կատարվել դեպքի վայրում. խմբով ծեծել են Արամին, Արարատը փորձել է բաժանել, և հարվածել են հենց Արարատին: Հարվածել է ո՛չ Արամ Մկրտչյանը:

Պաշտպանն անհամոզիչ համարեց մեղադրողի կողմից արարքի վերաորակումը, համաձայն որի՝ Արարատը սպանվել է իր հասարակական պարտքը կատարելու ժամանակ:

Քրեական գործում, ըստ պաշտպանի, չկա ապացույց, որ Արարատը դեպքի վայր է եկել իր հասարակական պարտքը կատարելու: Ինչպե՞ս է նա տեղեկացել, դեպքի վայր գալով՝ ի՞նչ է խոսել, ո՞ւմ է դիմել:

Պաշտպանը նշեց, թե երբ մեղադրողն իր պաշտպանյալի արարքը վերաորակել է, ինքը միջնորդել է լրացուցիչ հարցաքննել վկաներին՝ այդ նոր որակման հետ կապված հանգամանքները ճշտելու համար, սակայն դատարանն անհիմն կերպով մերժել է միջնորդությունը, իբր՝ ամեն բան պարզ է, ապացույցները բավարար են՝ վճիռ կայացնելու համար:

Պաշտպան Ումրշատյանը թվարկեց դատավարական կոպիտ սխալներ, որ թույլ էր տվել ընդհանուր իրավասության դատարանը:

Վկաների ինքնությունը ճշտելու ժամանակ վկաները անձնագիր չէին ներկայացրել դատարանին:

Նախագահողը բանավոր կերպով նախազգուշացրել էր վկաներին սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, սակայն վկաները չէին ստորագրել, որ նախազգուշացված են:

Պաշտպանի համոզմունքով՝ նախաքննությամբ ու դատաքննությամբ որոշակիացված չեն, թե ինչից է առաջացել տուժողի մահը, չկան հիմնավորումներ, թե տուժողը դեպքի վայրում իր հասարակական պարտքն էր կատարում:

Պաշտպանական կողմի կարծիքով՝ փաստորեն ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողը կամայականորեն կատարել է արարքի խստացման առումով վերաորակում, դատարանն էլ, առանց հիմնավոր ապացույցների, ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ավելի ծանր հանցանքի համար:

Նախաքննությունից ու առավել ևս դատաքննությունից դժգոհ պաշտպանը միջնորդեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Ամբաստանյալ Արամ Մկրտչյանը միացավ իր շահերի պաշտպանին և ասաց. «Արարատի սպանությունից ես խաբար չեմ»:

Մեղադրող Շհոյանը առարկեց պաշտպանի վերաքննիչ բողոքի դեմ:

Ըստ մեղադրողի՝ բոլոր վկաները հաստատել են, որ Արարատը եկել էր կռվողներին բաժանելու, Արամն ասել է՝ մի րոպե, մի կողմ է քաշվել, հանել է դանակը, մոտ է գնացել ու հարվածել Արարատին:

Մեղադրողն ասաց, թե ամբաստանյալը սպանելու դիտավորությամբ հարվածել է տուժողի կենսականորեն կարևոր օրգանների շրջանին՝ քունքին: Ըստ վկայի՝ դանակը տուժողի քունքից հանել են դեպքի վայրում, այնտեղ էլ նետել են, դրա համար դանակը գտնվել է հենց դեպքի վայրում:

Մեղադրողը դատարանում հարցաքննված վկաների կողմից անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու պատճառ համարեց այն, որ քրեական գործում առկա էին նրանց անձնագրերի քսերոպատճենները: Իսկ որ վկաները չեն ստորագրել, թե նախազգուշացված են սուտ ցուցմունքներ տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ապա դա էլ առանձնապես խախտում չէ, քանի որ դատական նիստը ձայնագրառվում է, ձայնագրությունն արդեն իսկ փաստ է, որ վկան նախազգուշացվել է:

Սակայն վերաքննիչ դատարանը մեղադրողին հիշեցրեց քրեական դատավարության օրենքով նախատեսված այն դրույթը, որ վկան պարտավոր է իր ստորագրությամբ հաստատել տված ցուցմունքների կամ կատարած գրառումների ճշմարտացիությունը:

Դատարանը մեղադրողին դիտողություն արեց, որ դատարանում լինելով մեղադրանքի պաշտպանության համար պատասխանատուն, չի հետևել դատարանի կողմից օրենքի տառին համապատասխան ընթացակարգով հարցաքննություն կատարելուն: Մանավանդ որ մեղադրողը հայտարարեց, թե նույն ընդհանուր իրավասության դատարանում էլի են եղել նման դեպքեր: Այլ գործերով նույնպես:

Մեղադրողի կարծիքով՝ մյուս վկաներն Արամին չէին ծեծել, բոլորը ուշ երեկոյան գնացել էին Արամի տան մոտ, նրան տնից դուրս կանչել, որ չթողնեն Վիտալիկի հետ կռվի: Բոլորը եղել են համագյուղացիներ, թշնամություն չի եղել:

Դատարանը մեղադրողին հարցրեց. եթե Արամին ծեծողը միայն Սարաջյանն է եղել, Արամն ինչո՞ւ է դանակը մխրճել հաշտարար իր ընկերոջ՝ Արարատի քունքի մեջ: Նախաքննությամբ ու դատաքննությամբ պարզվե՞լ է հենց Արարատին դանակով սպանելու պատճառը, շարժառիթը:

Մեղադրողը պատասխանեց, թե Արամը Արարատին սպանել է, քանի որ վերջինս կատարում էր իր հասարակական պարտքը, հանդես էր գալիս հաշտեցնողի դերում: «Հենց այդ պատճառով էլ դատարանում վերաորակել եմ արարքը»,- այսպես հիմնավորեց մեղադրողը:

Դատարանը հարցրեց, թե նախաքննության ամբողջ ընթացքում այդ ի՞նչ հանգամանք էր անհայտ եղել, այդ ի՞նչ նոր հանգամանք էր ի հայտ եկել հենց դատարանում, որ միայն այնտեղ էր հայտնի դարձել տուժողի կողմից իր հասարակական պարտքը կատարելու հանգամանքը: Դատարանում չեն հարցաքննվել նոր վկաներ, չեն բացահայտվել նոր հանգամանքներ: Ըստ մեղադրողի՝ վկաներն ընդամենը ավելի հստակ ցուցմունքներ են տվել դատարանում:

Բայց եթե վկաներին հարկ եղած հստակությամբ չեն քննել նախաքննության ընթացքում, դա նախաքննական մարմնի բացթողումն է՝ նկատեց վերաքննիչ դատարանը: «Թող նորմալ քննություն կատարվեր… Ի՞նչ է, նոր աստղ կար, չէր երևում, տեխնիկական նոր հնարավորություն եղավ, ու աստղը երևա՞ց, աստղը միայն դատական փուլո՞ւմ տեսանելի դարձավ ձեզ»,- պատկերավոր օրինակով դատարանը փորձեց հարցն ավելի հասկանալի դարձնել:

Մեղադրողը համոզիչ պատասխան չտվեց վերաքննիչ դատարանի բարձրացրած հարցերին:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե Արամն ու իր ամուսին Արարատը շատ էլ մտերիմ չեն եղել: Բայց թշնամի էլ չեն եղել, նրանց միջև կոնֆլիկտ չի եղել:

Այնուամենայնիվ, տուժող կողմը պնդեց, թե ամբաստանյալի շահերի պաշտպանի բողոքի հետ համաձայն չէ. «Վստահ ենք, որ ինքն ա արել»:

Դատական նիստն այսքանով ընդմիջվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում