Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է հաջորդ շաբաթ Ուկրաինա, ինչպես նաև Մոլդովա և Վրաստան այցելելու իր ծրագրերի մասին: Նշենք, որ սրանք «Արևելյան գործընկերության» երկրներից են, որոնք պատրաստվում են ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Հաջորդ շաբաթ ես պատրաստվում եմ գնալ Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա»,- հայտարարել է Հեյգը բրիտանական խորհրդարանում: Նա հավելել է, որ մտադիր է աջակցություն հայտնել Կիևին և ԵՄ-ի հետ ինտեգրմանը կողմ մյուս կառավարություններին:
Նա նաև ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է տնտեսական պատժամիջոցներ ներմուծել Մոսկվայի դեմ, եթե Ռուսաստանը ռազմական միջամտություն սկսի Ուկրաինայի գործերին:








































