ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի կնոջը կրկին նկատել են հասարակության մեջ՝ նրա երկամսյա բացակայությունից հետո:
Ինչպես տեղեկացնում է ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռագրային գործակալությունը, Լի Սուլ Չժուն ուղեկցել է ամուսնուն երկուշաբթի կայացած համերգի և ֆուտոլային հանդիպման ժամանակ:
Այս տարվա սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի առաջին տիկինը անհետացել էր ԶԼՄ-ների տեսադաշտից: Նրա անհետացումը մի շարք կասկածների տեղիք էր տվել՝ սկսած հղիությունից, վերջացրած ամուսնու «անբարեգթությամբ»:
2012-ի հուլիսին պաշտոնապես հայտարարվել էր այն մասին, Լի Սուլ Չժուն Կիմ Չեն Ինի կինն է:








































