ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի` Ստեֆան Դյուժարիկի խոսքերով, կազմակերպության ղեկավար Պան Գի Մունը «շատ անհանգստացած է Ուկրաինայում բռնության և վախի մթնոլորտի առնչությամբ»: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Ուկրաինայում դրությունը դուրս է գալիս վերահսկողությունից»,- հայտարարել է Դյուժարիկը:
«Շատ բան կարելի է կորցնել։ Մենք շատ ենք մտահոգվում, որ դրությունն ավելի շատ վերահսկողությունից դուրս կգա»,- հավելել է նա:






































