Ուկրաինան մտադիր է օրական 14 մլն խորանարդ մետր ծավալով ռևերսային գազ ստանալ Հունգարիայից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ուկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Յուրի Պրոդանին:
«Մենք ծրագրում ենք պայմանավորվել առաջիկայում: Կարող ենք ընդունել օրական մինչ 14 մլն խորանարդ մետր գազ: Դեռևս չեմ ցանկանում ասել` ով գազ կմատակարարի Հունգարիայից: Մի քանի առաջարկություններ քան, ուստի ելնելով առևտրական պատկերացումներից` չեմ ցանկանում նշել: Մենք ընտրում ենք ամենահարմարավետ և ձեռնտու առաջարկությունը»,- ասել է նա:









































