Մեծ Բրիտանիայի չորս «Թայֆուն» կործանիչներ վայրէջք են կատարել Լիտվայի «Զոքնյայ» ավիաբազայում: Բրիտանացի օդաչուները գործուղվել են ուժեղացնելու համար լեհական զորամիավորումը և ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում պետք է թռիչքներ իրականացնեն այդ բազայից Բալթիայի երկրների օդային տարածքները վերահսկելու համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Լիտվայի ռազմական գերատեսչությանը:
Լատվիան, Լիտվան և Էստոնիան չունեն անհրաժեշտ ավիացիա տվյալ առաջադրանքն իրականացնելու համար: Պարեկությունը միշտ իրագործվել է չորս կործանիչների կողմից, սակայն այս տարվա մարտին դաշինքի ղեկավարությունը առաքելությունը խստացնելու որոշում է ընդունել:






































