Samsung ընկերությունը այսօր ընդունել է Galaxy S5 սմարթֆոնի տեսախցիկի խնդիրների առկայությունը ու խոստացել է ուժեղացնել հսկողությունը պատրաստի արտադրանքի նկատմամբ, որպեսզի թույլ չտա թերություն ունեցող արտադրանքի վաճառահանումը, հայտնում է Reuters-ը:
Samsung ընկերությունը հայտարարել է, որ խնդիրը մշտական հիշողության մոդուլի մեջ է, որը պարունակում է տեսախցիկի աշխատանքի համար անհրաժեշտ տեղեկություն:
Նման սմարթֆոնների տերերը պետք է դիմեն սերվիսային կենտրոններ:










































