«Սենդի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասնել է 10-ի` հաղորդում է BBC-ին: Այդ թվում զոհեր կան Նյու Յորքում, Նյու Ջերսի նահանգում, Մերիլենդում և Կոնեկտիկուտում: Նախկինում հայտնի էր մեկ զոհի մասին Նյու Յորքում:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հաղորդել է, որ Մանհեթենի հարավում ոչ մի թաղամասում էլեկտրաէներգիա չկա: Էլեկտրաէներգիան կմիացնեն հոկտեմբերի 3-ի առավոտվանից ոչ շուտ:
Մ.Բլումբերգն ընգծել է, որ Նյու Յորքում ջրի մակարդակը գերազանցում է օդերևութաբանների ամենավատատեսական կանխատեսումներին: Նա խնդրել է քաղաքի բնակիչներին զերծ մնալ ավտոմեքենաներով երթևեկելուց:
Ներկա դրությամբ ամբողջովին փակ են «Նյուարք» և «Տետերբորո» օդանավակայանները:









































