Թուրքական «Բուրսասփոր»-ի ներկայիս գլխավոր մարզիչ, բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Հալկն աջակցել են իրենց հայրենակցին` կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսին:
Արդեն տեղեկացրել ենք, թե ինչպիսի միջադեպ է գրանցվել Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրում` «Վիլյառեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև երեկ կայացած մրցավեճում: Մրցակցի երկրպագուների կողմից բրազիլացի ֆուտբոլիստի ուղղությամբ բանան է նետվել, ինչին նա հետաքրքիր կերպով է արձագանքել` վերցնելով և համտեսելով այն:
Ռոբերտո Կարլոսն ու Հալկն աջակցել են Ալվեսին` լուսանկարներ տեղադրելով Instagram-ի իրենց պաշտոնական էջերում:











































