YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որն առաջին օգնություն է առաջարկում տեսողության խնդիր ունեցողներին, ովքեր պատահաբար կորցրել են ակնոցը կամ լինզաները:
Ներկայացնելով պատկերը հստակ կամ աղոտ ընկալելու մեխանիզմը՝ առաջարկվում է բութ մատի և ցուցամատի օգնությամբ ստեղծել փոքր անցք, որի միջոցով առարկային նայելիս լույսը կկենտրոնանա, և պատկերն ավելի պարզ կդառնա:










































