Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 28-ին՝ 18:30-ին, պատգամավորների մեկ երրորդի ստորագրությամբ հրավիրված է արտահերթ նիստ` հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ որոշման մեջ փոփոխութուններ կատարելու համար: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ վաղը՝ ապրիլի 29-ին, կանցկացվեն ԱԺ նախագահի ընտրությունները, ԱԺ նախագահի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածուներ. ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ կողմից առաջադրված Գալուստ Սահակյանն ու ինքնառաջադրված Հրանտ Բագրատյանը:
Արտահերթ նիստին ներկա են 88 պատգամավոր:
Ձայների մեծամասնությամբ որոշվեց արտահերթ նիստն անցկացնել առանց ընդմիջման:








































