Կիպրոսում ստեղծվել է նոր քաղաքական կուսակցություն՝ Կենդանիների պաշտպանության կուսակցություն (Animal Party Cyprus), հայտնում է ITAR-TASS-ը:
Երեկ Նիկոսիայում տեղի է ունեցել կուսակցության գործունեության բացման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են Կիպրոսի նախարարների կաբինետի բոլոր անդամները, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանք, որոնք անտարբեր չեն կղզում կենդանիների վիճակի նկատմամբ:
Արարողության ժամանակ հայտարարվել է, որ Կիպրոսի կենդանիների պաշտպանության կուսակցությունը կմասնակցի Եվրոպական խորհրդարանի մայիսի 25-ի ընտրություններին:






































