Toyota Motor Corporation-ը պատրաստվում է իր մարքեթինգի կենտրոնակայանի մեծ մասը Կալիֆոռնիայից տեղափոխել Տեխաս, գրում է The Los Angeles Times-ը:
Նման կերպ Toyota-ի ամերիկյան բիզնեսի մենեջմենթը մոտ կլինի այն շրջաններին, որտեղ ընկերությունը արտադրում է այդ շուկայի համար ավտոմեքենաների մեծ մասը:
Ներկայումս Toyota բրենդով թողարկվող ավտոմեքենաների մոտ 75%-ը արտադրվում ու վաճառվում է ԱՄՆ-ի գործարաններում, այդ թվում՝ Տեխասի, Միսսիսիպիի ու Քենտուքիի գործարաններում:











































