Wednesday, 01 07 2026
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով

Հերթական խորհրդակցությունը` ժանրի բոլոր կանոնների համաձայն. մամուլ

Սերժ Սարգսյանը շարունակում է սեպտեմբերի 15-ին մեկնարկած խորհրդակցությունների շարքը: Երեկ հերթն իրավապահ մարմինների ներկայացուցիչներինն էր: Նրանց մասնակցությամբ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ դատախազությունում` քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ: Ըստ «168 ժամ»-ի` խորհրդակցությունն անցել է «ժանրի բոլոր կանոնների համաձայն»: Հայոց լեզուն, ինչպես հայտնի է, ճկուն է և բարբարոս: Ու մասնագիտությամբ բանասեր Սերժ Սարգսյանը յուրաքանչյուր խորհրդակցության ժամանակ գտնում է իրավիճակի ողբերգականությունն ավելի արտահայտիչ դարձնող բառեր: Առողջապահական ոլորտում իրավիճակը «խայտառակ էր», մեկ այլ դեպքում` «անթույլատրելի»: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների բախտն այդ հարցում չի բերել: Երեկ այդ ոլորտում տիրող անմխիթար վիճակը բնութագրելու համար Ս. Սարգսյանն օգտագործել է «լկտի» և «հղփացած» արտահայտությունները:

Սակայն, կարծես չի բերել նաև նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի բախտը, որը` ներկայումս առնչություն ունենալով իրավապահ մարմինների հետ, առաջին հայացքից` կապ չունի երեկվա խորհրդակցության հետ: Օսկանյանի անունը Սերժ Սարգսյանն, իհարկե, չի հնչեցրել, սակայն իր ներածական խոսքում արել է հայտարարություններ, որոնց հասցեատերը, ներկայիս քաղաքական զարգացումների համատեքստում, հենց նախկին արտգործնախարարն է:

«Ընդհանրապես, Դատախազությունը շարունակում է մնալ պետական այն մարմինների շարքում, որոնք կարողանում են իրենց գործունեության մեջ թեև քիչ, սակայն որոշակի դրական արդյունքներ ցույց տալ: Ասվածի ապացույցն են հանդիսանում, մասնավորապես, միջազգային կառույցների կողմից մեր պետության առաջընթացի արձանագրումը փողերի լվացում և թրաֆիքինգ հանցատեսակների դեմ պայքարում»,- հայտարարել է Ս. Սարգսյանը` ըստ էության, իր պաշտպանությունն արտահայտելով Վարդան Օսկանյանի դեմ «փողերի լվացման» մեղադրանքով հարուցված քրեական գործին: Այդպիսով, նա անուղղակիորեն պատասխանել է նաև բոլոր այն դիվանագետներին, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել Օսկանյանի գործի առնչությամբ: Բանն այն է, որ Դատախազությունից ու ՀՀԿ-ականներից բացի, քաղաքական ուժերից ու գործիչներից շատերը, փորձագետներն ու այլ խմբերի ներկայացուցիչները Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը որակում են` որպես «քաղաքական հետապնդում», իսկ Հայաստանում գործող մի շարք դիվանագետներ մտահոգություն են հայտնել` ակնարկելով այդ գործի քաղաքական ենթատեքստի մասին: Ս. Սարգսյանը, սակայն, հղում է արել հենց միջազգային կառույցների կողմից արձանագրվող առաջընթացին` շեշտելով նաև «փողերի լվացում հանցատեսակը»: Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ապա նրանց վիճակը կրկնակի բարդացել է: Իրավապահ-հանցագործ շղթայում նրանք միշտ հանդես են գալիս «բռնողի» դիրքերից: Հիմա, սակայն, խորհրդակցություն-արդյունք տրամաբանության շրջանակներում նրանցից ոմանք կարող են հայտնվել «բռնվողի» դերում: Իհարեկ, հանուն Հայաստանի Հանրապետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում