«Աստղային պատերազմների» նոր եռերգությունը հիմնված չի լինի կոմիքսների ու գրքերի վրա, որոնք հրատարակվել էին նախկինում, այսպես կոչված, «Ընդլայնված տիեզերքի» շրջանակում: Սակայն դրա որոշ տարրեր կկիրառվեն «Աստղային պատերազմների» հետ կապված այլ նախագծերում:
Ապագայում գրաֆիկական նովելները, հեռուստատեսային նախագծերը, գրքերը, տեսախաղերը և այլն կապված կլինեն միմյանց հետ և կլրացնեն միմյանց: Համակարգմամբ կզբաղվի Lucasfilm-ի նոր կենտրոնը:
Առաջին նախագիծը կդառնա «Աստղային պատերազմներ. Ապստամբներ» անիմացիոն սերիալը: Դրան կհաջորդի «Աստղային պատերազմներ. Դրվագ 7» լիամետրաժ ֆիլմը, որն էկրան կբարձրանա 2015-ի դեկտեմբերին:











































