Հատուկ օպերացիայի ժամանակ մոսկովյան ոստիկանությունը մայրաքաղաքային ռեստորաններից մեկում կասեցրել է «օրենքով գողերի» հանդիպումը և ձերբակալել է հինգ քրեական հեղինակությունների:
Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածներից երկուսը հայաստանցիներ են` Արտեմ Առաքելյան և Սուրեն Ավետիսյան, այսպես կոչված «օրենքով գող» են, որոնք քրեական աշխարհին հայտնի են «Արտեմ Լիպեցկի» և «Սուրենչիկ» մականուններով:
ԱՆձնական հետախուզման ժամանակ ոստիկանները Առաքելյանի մոտ հայտնաբերել են կեղծ անձնագիր և մոտ 16 գրամ հաշիշ: Դրանից հետո նա ձերբակալվել է:
Տվյալ գործի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:
Ավետիսյանը դեպորտ է արվել հայրենիք:










































