Բելգիայի կառավարությունը քաղաքացիություն ստանալու պայմանները փոփոխելու վրա երկու տարի է ծախսել: Նոր օրենսդրության համաձայ՝ մարդը, ով ցանկանում է բելգիացի դառնալ, պետք խոսի Բելգիայի պետական լեզուներից մեկով, հինգ կամ տասը տարի անընդմեջ պետք է ապրի Բելգիայի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է Le Soir-ը:
Բացառության կարգով քաղաքացիություն կտրվի երեք տարի երկրում անընդմեջ ապրելու դեպքում:
Այն քաղաքացիների համար, ովքեր Բելգիա են ժամանել և հինգ տարուց ոչ պակաս օրինական բնակվել են այնտեղ, պարտադիր կդառնա պաշտոնական լեզուներից մեկի իմացությունը և «հասարակական ինտեգրումը»: Այս հասկացության մեջ է մտնում դիպլոմը և մասնագիտական կրթությունը:
Երեք տարի անընդմեջ Բելգիայում ապրելու դեպքում բացառության կարգով քաղաքացիություն կստանան սպորտի, մշակույթի և գիտության բնագավառներում հատուկ վաստակ ունեցած մարդիկ: Սակայն նրանք նույնպես պետք է խոսեն պետական լեզուներից մեկով:
Թեև Բելգիան բարդացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը, շատ եվրոպական երկրներ, ընդհակառակը, հեշտացնում են այն։ Ուղղակի պետք է ներդրում կատարել երկրի տնտեսության մեջ և պարզեցված սխեմայով ստանալ պետության անձնագիր:









































