Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում է ТРТ հեռուստաալիքը:
Իր քառօրյա այցը նա սկսել է Քահրամանմարաշից, որտեղ կլինի սիրիացի փախստականների վրանային ավանում և կհանդիպի գերմանացի զինծառայողներին, ովքեր սպասարկում են Patriot զենիթա-հրթիռային համալիրները:
Քահրամանմարաշում նախագահին դիմավորել են նահանգապետը, բրիգադի հրամանատարն ու քաղաքապետը:










































