Հունաստանում գյուղմթերքներ արտադրողները և, այսպես կոչված, «ժողովրդական շուկաների» առևտրականները այսօր սկսում են անժամկետ գործադուլ՝ ի նշան բողոքի փողոցային շուկաների և առևտրի աշխատանքները կարգավորող օրինագծի դեմ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Արտադրողների և վաճառողների ասոցիացիայի կարծիքով՝ նոր օրինագիծը խախտում է 50 հազար ընտանիքների շահերը, ովքեր փողոցային առևտրով են զբաղվում:
Երկուշաբթի առավոտյան հանրահավաքներ են նախատեսվում Աթենքում և Սալոնիկում: Մայրաքաղաքում առևտրականների խումբը կշարժվի դեպի Հունաստանի խորհրդարանի շենք, իսկ Սալոնիկում՝ Մակեդոնիայի և Ֆրակիայի հարցերով նախարարություն:












































