Բուլղարիայում չորրորդ անգամ հեռուստաընկերություններից մեկի նախաձեռնությամբ անցկացվել է «մեծ մաքրություն»՝ «Մաքրենք Բուլղարիան մեկ օրում» կարգախոսի ներքո: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
Երկրի մաքրությանը մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ: Մեկ օրում նրանք հավաքել են մոտ 14 տոննա աղբ:
Այդ տվյալները վերջնական չեն, քանի որ ակցիային հեռավոր շրջաններից մասնակցության մասին տեղեկությունը դեռևս մշակվում է:
Ընդհանուր առմամբ ոչնչացվել է շինարարական և կենցաղային աղբի ավելի քան 1700 անօրինական աղբանոց: Մաքրվել է նաև առողջարանային ափամերձ գոտին: Ամենից մեծ թվով մարդիկ՝ ավելի քան 40 հազար, մաքրության էին դուրս եկել Բուրգասում:









































