Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Վիլյառեալ»-ի հետ:
Դաշտի տերերն առաջին խաղակեսի վերջնամասում և երկրորդի սկզբնամասում կարողացան հարմարավետ առավելություն ստեղծել` մրցակցի դարպասն ուղարկելով երկու անպատասխան գնդակ: Սակայն, Խերարդո Մարտինոյի սաներին հաջողվեց ոչ միայն փրկվել պարտությունից, այլև հաղթանակ տոնել` շնորհիվ Գաբրիել Պաուլիստայի և Մատեո Մուսակիոյի հաշվին գրանցված ինքնագոլերի և Լիոնել Մեսսիի գոլի:
«Բարսելոնա»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 84 միավոր և բարձրացավ երկրորդ հորիզոնական` առաջատար Մադրիդի «Ատլետիկո»-ին զիջելով 4 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է մայրաքաղաքի ակումբներից մյուսը` «Ռեալ»-ը, որն իր ակտիվում գրանցել է 82 միավոր, սակայն մրցակիցների համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Վիլյառեալ» – «Բարսելոնա»` 2:3
1:0 Կանի (45’), 2:0 Տրիգերոս (55’), 1:2 Պաուլիստա (65’, ինքն), 2:2 Մուսակիո (78’, ինքն), 2:3 Մեսսի (83’)







































