Դաժան մարտեր են ընթանում Հալեպի փողոցներում: Զինյալներն այսօր կարողացել են մուտք գործել արդյունաբերական պալատի շենք՝ օգտվելով հին քաղաքի ստորերկրյա թունելներից, և պայթեցրել այն, հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, շենքն ամբողջությամբ քանդվել է, ուժեղ վնասվել են հարակից շինությունները:
Նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է 24 մարդ, 56-ը ստացել են վնասվածքներ: Պայթեցվել է նաև շրջանային ենթակայանը:








































