Ատլանտյան օվկիանոսում մոլեգնող «Սենդի» փոթորիկն ուժեղացել է և սկսել է շարժվել դեպի ամերիկյան ափ: Ինչպես հաղորդում են Ազգային կենտրոնի մասնագետները, որոնք փոթորիկին հետևում են Մայամիում, էպիկենտրոնում քամու ուժգնությունն արդեն հասնում է 150 կմ/ժ:
Ներկա պահին «Սենդին» Նյու Յորքից 415 կմ հարավ-արևելք է գտնվում: Փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք 29 կմ/ժ արագությամբ:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ տեղական ժամանակով կեսօրին այն կհասնի Նյու Ջերսի նահանգի հարավային ափ:








































