Իրանն անօդաչու թռչող սարքի օգնությամբ, որը հոկտեմբերի սկզբին թողարկվել է Լիբանանի տարածքում, ստացել է Իսրայելի հատուկ պահպանվող օբյեկտների լուսանկարները։ Այս մասին հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Իսմայիլ Կովսարիին:
«Այուբ» անօդաչուն, որը թողարկվել է Իրանի կողմից հովանավորվող «Հըզբոլլահ» խմբավորման վերահսկողության ներքո, պայթեցվել է Իսրայելի տարածքում կես ժամ մնալուց հետո։ Բացի այդ, նա շատ է մոտեցել Դիմոնե միջուկային սարքին:
Կովսարիի խոսքերով՝ սարքը հասցրել է իրանական կողմին Իսրայելի գաղտնի օբյեկտների լուսանկարներ ուղարկել:
«Եթե Իսրայելը որևէ ագրեսիա դրսևորի մեր դեմ, մենք նրա սեփական տարածքում պատասխան գործողություններով կպատասխանենք նրան»,- ասել է նա:










































