ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Կիև կժամանի ապրիլի 27-ի երեկոյան: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի նշանակած Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշչիցան:
«ԵԱՀԿ դիտորդների ազատ արձակման հետ կապված իրավիճակը բարդ է: Վերադառնում եմ Կիև: Երեկոյան Կիև կգա ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը»,- գրել է Դեշչիցան:
Ավելի վաղ Սլավյանսկում մամլո ասուլիսին զինվորական դիտորդներին ձերբակալած խմբի ներկայացուցիչը հայտարարել էր, որ նրանք «ոչ թե քաղաքապետի պատանդներն են, այլ հյուրերը»:








































