ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վիրավորական և ռասիստական է անվանել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Քլիփերս» ակումբի սեփականատիրոջ՝ ԶԼՄ-ներում տարածված արտահայտությունները ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչների մասին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Բանն այն է, որ վերոնշյալ ակումբի սեփականատեր Դոնալդ Սթերլինգը խորհուրդ է տվել իր ընկերուհուն՝ Սթիվիանոյին, որը աֆրոամերիկյան և մեքսիկական արմատներ ունի, խուսափել ռասայական փոքրամասնությունների հետ առնչություններից և նրանց չբերել «Քլիփերս»-ի խաղերին:
Օբաման ասել է, որ այս հայտարարությունը «շատ վիրավորական և ռասիստական է»: Նախագահի կարծիքով`ամերիկացիները պետք է պատրաստ լինեն «հստակորեն դատապարտելու խտրականությունը»:











































