Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Հոլգեր Բատշտուբերը կարող է երկար ժամանակով շարքից դուրս գալ: Ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցած «Բավարիա» – «Բայեր» հանդիպմանը վնասվածք է ստացել:
Ֆուտբոլիստը մեկնարկային կազմ դուրս եկավ, սակայն չկարողացավ շարունակել հանդիպումը երկրորդ խաղակեսին:
Վնասվածքի լրջությունը պարզ կդառնա բժշկական զննումից հետո:








































