Sunday, 05 07 2026
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստանի ՓՊ-ի և Վրաստանի, Մարսելի ու Բելառուսի ՓՊ-ների միջև կնքվել է համագործակցության հուշագրեր

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են եղել Հայաստանի փաստաբանական ինստիտուտի զարգացմանը:

Միջոցառումների ընթացքում ապրիլի 23-ին տեղի է ունեցել քննարկում «Փաստաբանական ինստիտուտի մարտահրավերներն ու արդի զարգացումները» թեմայով՝ Ֆրանսիայի, Վրաստանի, Բելառուսի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Բուլղարիայի, Ռուսաստանի փաստաբանական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մասնակիցները քննարկման առարկա են դարձրել՝

անվճար իրավաբանական օգնության շրջանակները, հանրային պաշտպանի ինստիտուտը (ֆինանսավորում, կադրերի ընտրություն և վերապատրաստում, վերահսկողություն, էլեկտրոնային համակարգերի ներդրում),

փաստաբանական գաղտնիքը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում,

փաստաբանի պաշտպանվածությունը քրեական վարույթի շրջանակներում (փաստաբանին վստահորդի հետ նույնականացման անթույլատրելիությունը),

փաստաբանի թեկնածուների ուսուցումը և փաստաբանների վերապատրաստումը, հեռավար վերապատրաստման հնարավորությունները և փաստաբանական կառույցների համագործակցության հեռանկարները.

«Ֆրանսիական ԿԱՌՊԱ կոնցեպտի ներդրման հեռանկարները ԱՊՀ պետություններում»:

Քննարկման ավարտին Հայաստանի փաստաբանների պալատի և Վրաստանի, Մարսելի ու Բելառուսի փաստաբանների պալատների միջև կնքվել է համագործակցության հուշագրեր:

Նույն օրը՝ ապրիլի 23-ին, ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Վեհափառը իր հայրապետական օրհնությունն է հղել հայ և արտասահմանցի գործընկերներին։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառի կողմից փաստաբանների ընդունելության ցանկությանը ընդառաջելու համար և կարևորել այդ հանդիպումը: Գարեգին Երկրորդը հայրապետական ողջույներն է փոխանցել փաստաբաններին և խոսել հայ եկեղեցու դերի ու նշանակության մասին: Գարեգին Երկրորդի խոսքով պետականության բացակայության տարիներին եկեղեցին իր վրա է վերցրել ամենածանր հարվածները բոլոր հարցերում՝ վերապրել է հայոց ցեղասպանությունը, խորհրդային անաստվածությունը: Եկեղեցին է սատար կանգնել հայապահպանության գործին սփյուռքահայ համայնքներում։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Վեհափափառը հայտնել է, որ. «Վաղը մեր խոնարհումն ենք բերում հայոց ցեղասպանության զոհերին և մեր շնորհակալությունը հայտնում դատապարտող ու ճանաչող երկրներին և մեր աղոթքն ենք բերում ձեր գործի հաջողության համար՚:

Ապրիլի 24-ին փաստաբանների պատվիրակությունը եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում: Պատվիրակության անդամները ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1.500.000 զոհված հայերի հիշատակին:

Արտերկրից եկած փաստաբանները լրատվամիջոցներին տված հարցազրույցներում խստորեն դատապարտել են 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ոճիրը իրականացնող թուրքական պետության գործողությունները հայոց ցեղասպանության մերժման կապակցությամբ:

Վրաստանի Փաստաբանների պալատի նախագահ Զազա Խատիաշվիլին նշել է, այն ցավը, որ տեսել է հայ ժողովուրդը, չպետք է կրկնվի և թուրքական իշխանությունների գործողությունները դատապարտելի են: ՙԹուրքիան պետք է հաշվի նստի իր անցյալի հետ ու ճանաչի հայերի և մյուս ազգային փոքրամասնությունների հանդեպ իրագործած սպանդը»,- նշել է Խատիաշվիլին:

Արտերկրից ժամանած հյուրը եղել են Հայաստանի պատմամշակությաին վայրերում ծանոթացել հայոց պատմությանն ու մշակույթին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում