Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտի գիտնականներն առաջարկել են ազդել պոտենցիալ վտանգավոր աստերոիդների ուղեգծի վրա` դրանք ծածկելով սպիտակ ներկով: Նման թեմայով աշխատանքը հրապարակվել է մրցույթի շրջանակներում, որն անցկացվել է ՄԱԿ-ում՝ ուսանողների և երիտասարդ գիտնականների միջև: Կարճ բովանդակությունը ներկայացվում է ինստիտուտի կայքում:
Ըստ MIT-ի ասպիրանտ Սոն Վուկ Պեկի մտահղացման՝ սպիտակ ներկը պետք է առնվազն երկու անգամ մեծացնի ֆոտոնների բաժինը, որոնք արտացոլվում են աստերոիդի մակերեսից: Արդյունքում դրանց մեխանիկական իմպուլսն առավել արդյունավետ կփոխանցվի տիեզերական մարմնին, և ուղեծիրը մշտապես կփոխվի:
Աստերոիդները կներկեն փեյնթբոլի գնդակների միջոցով:










































