Tuesday, 23 06 2026
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

Բնապահպանության նախարարին ուղղված նամակում տրված գնահատականները խիստ սուբյեկտիվ են

Ի պատասխան «Թռչկան» և «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունների՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված նամակի՝ նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է.

«ՀՀ բնապահպանության նախարարությունը միանշանակորեն դրական գնահատելով նախաձեռնության մասնակիցների հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նկատմամբ, միաժամանակ անընդունելի ու ամբարտավան է համարում նամակում ՀՀ բնապահպանության նախարարության նկատմամբ որդեգրված մեղադրական տոնն ու դիմելաձևը:

Մեր իրականությունում առկա թերություններն ու դժվարություններն իրավունք չեն տալիս որևէ մեկին հասարակությունը բաժանելու լավ ու վատ հատվածների, թշնամիների ու բարեկամների, իրեն վերագրելու լավն ու լավագույնը, իսկ դիմացինին մեղադրելու այն ամենում, ինչն անցնում է տվյալ պահին գրիչը ձեռքն առած Ոմն-ի մտքով:

Սա իմիջիայլոց:

Նախարարությունը սա դիտարկում է որպես լրացուցիչ տեղեկատվություն և անպատասխան չթողնելով նամակում բարձրացված հարցերը` ակնկալելու է, որ եթե դրանք չմոտեցնեն որոշակի խնդիրների լուծման, գոնե նամակագրերին ու նրանց համախոհներին (նամակն ստորագրված է «Թռչկան» և «Խոսրովի արգելոց» նախաձեռնությունների անունից) որոշակի, լրացուցիչ փաստարկներ կներկայացնեն «Խոսրովի անտառ» ՊԱ-ի շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ:

Նախարարությունը գտնում է, որ «Խոսրովի անտառ» ՊԱ-ում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ նշված նամակում տրված գնահատականները խիստ սուբյեկտիվ են ու հետապնդում են նախարարությանը անհիմն մեղադրելու նպատակ:

Փաստերն ավելի խոսուն են: Բոլորին է հայտնի, թե երբ էր կատարվել կատեգորիայի փոփոխություն, որը թույլ էր տվել արգելոցի մի հատվածը դարձնել արգելավայր և տալ շինարարության թույլտվություն: Հայտնի է նաև, թե ինչ երկարատև ու դժվարին աշխատանքի արդյունքում կատարվեց «վերադարձ» արգելոցի կարգավիճակի և դադարեցվեցին շինարարական աշխատանքները: Դա կարևոր ձեռքբերում է, որում իրենց ներդրումներն ունեն նաև իրականում «Խոսրովով» մտահոգված բնապահպանները: Սա արդյունքն է, որը հանգեցրել է հիմնական խնդրի լուծման, արգելոցին վերադարձվել է զուտ արգելոցային ռեժիմ:

Հիմնական խնդիրը լուծվել է, մնացել են հետևանքները, որոնց վերացման ուղղությամբ նախարարությունը շարունակում է աշխատել: Դրանք վերացնելու գործընթացում բախվում են հանրային և մասնավոր շահերը. «Խոսրովի անտառ» ՊԱ-ի ռեժիմի պահպանումը, որպես հանրային շահ և այդ տարածքի վերաբնակեցված բնակավայրերի բնակիչների ավանդական հովեկությանը, որպես սոցիալական խնդիր, ինչպես նաև նախկին` այսպես կոչված «արգելավայրային» տարածքում շինարարություն իրականացրած կազմակերպության կողմից փոխհատուցման նպատակով հնչեցնող մասնավոր շահը: Սրանց լուծումը նույնպես ժամանակ ու միջոցներ է պահանջում:

Ինչ վերաբերում է ապօրինի որսին, որից հետո աշխատանքից ազատվել է նաև արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը, ապա, կարծում ենք, կատարված գործողությունները, ձեռնարկված միջոցները, ինչպես նաև սպասվելիք քայլերը տեսանելի են բոլորին:

Նախ մի ճշգրտում կատարենք. ո՞րն է ձեր հետաքրքրության առարկան, դուք խնդիր ունեք. ա) պաշտպան՞ել արգելոցի շահերը, բ) պաշտպանե՞լ արգելոցի նախկին տնօրենի շահերը, գ) նույնականացնե՞լ արգելոցն ու նախկին տնօրենին, թե` դ) պարզապես հերթական անգամ առիթով կամ առանց առիթի, սուբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերելո՞վ, մեղադրել նախարարին ու նախարարությանը:

Տպավորություն է ստացվում, թե Վ. Բարսեղյանի ժամանակ ամեն ինչ իր տեղում էր, և նրա նախ` արձակուրդ գնալու, ապա` ազատվելուց հետո են առաջացել բոլոր խնդիրները: Ավելին` փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե եթե աշխատանքի մեջ լիներ նախկին տնօրենը, ապա այս ամենը տեղի չէր ունենա: Մոռանում եք, թե երբվանից և ինչ կարգավիճակով է աշխատել «Խոսրով» ՊԱ-ում Վ. Բարսեղյանը: Ինչ վերաբերում է նրա արձակուրդ գնալուն, ապա հիշեցնում ենք, որ նա գնացել է իր հերթական արձակուրդին իր իսկ դիմումով ս/թ սեպտեմբերի 6-ից: Արձակուրդ կարող էր ստանալ սկսած հուլիսի 9-ից, գնացել է սեպտեմբերի 6-ից, կրկնում ենք, իր իսկ դիմումով, իսկ արձակուրդ տրվել է աշխատանքային օրենսգրքով սահմանված չափով` 20 աշխատանքային օր: Ապօրինի որսն իրականացվել է սեպտեմբերի 18-ին: Այս առումով խիստ տարօրինակ է հնչում նամակում բերված « …ինչ նպատակ էր հետապնդում արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանին կարևոր պահին արձակուրդ ուղարկելու մասին հրամանի կայացնելը…» ձևակերպումը: Եթե դուք կամ Վ. Բարսեղյանը սեպտեմբերի 6-ին նախարարությանը հուշեիք ապօրինի որսի պլանավորման մասին, հաստատ Վ. Բարսեղյանը արձակուրդում չէր լինի, և այսօր աշխատանքից ազատվելու փոխարեն կկրեր լրիվ այլ պատասխանատվություն:

Ինչ վերաբերում է Վ. Բարսեղյանին աշխատանքից ազատելուն, ապա դա կատարվել է համաձայն նրա դիմումի:

Մեր նախորդ տեղեկատվություններում մենք իրազեկել ենք հանրությանը, որ վերջին դեպքերի հետ կապված արգելոցի որոշ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից կամ կրել են կարգապահական տույժեր: Գիտեք նաև, որ շարունակվում է ապօրինի որսի վերաբերյալ հետաքննությունը, տնօրինությունն սպասում է վերջնական եզրակացությանը: Այս պարագայում նույնպես նախարարությունը, չխախտելով ՊՈԱԿ-ին վերապահված իրավասությունների սահմանները (տեղամասի պետերին և առհասարակ աշխատակազմին նշանակում և ազատում է ՊՈԱԿ-ի տնօրինությունը), կցուցաբերի հետևողականություն:

Ենթադրություն է արվում, թե նախարարությունը պատրաստվում է Հ. Թամազյանին նշանակել տնօրենի պաշտոնում: Հ. Թամազյանը տնօրենի պարտականությունների կատարումն ստանձնել է որպես «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ: Նրան այդ աշխատանքում հաստատելը անհիմն ենթադրություն է, քանզի նախ` տնօրենը աշխատանքի է ընդունվում մրցույթի արդյունքում, որն արդեն իսկ հայտարարվել է, ապա` Հ. Թամազյանի տարիքը թույլ չի տալիս նույնիսկ մասնակցել մրցույթի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում