Ուրբաթ Մոսկվայի Զամոսկվորեցկու դատարանը վճիռ է կայացրել վրացի 34-ամյա «օրենքով գող» Գերոգի Զարանիդիային ստիպողաբար Ռուսաստանի սահմաններից վտարելու մասին: Վերջինս հանցագործ միջավայրում առավել հայտնի է Գիա Գալսկի մականունով: Մինչ դատարանի վճռի ի կատար ածումը «օրենքով գողը» կլինի ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված հատուկ վայրում: Այս մասին գրում է Prime Crime-ը:
Գիա Զարդանիան ձերբակալվել է չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը` Ռուսաստանի ՆԳՆ քաղաքային վարչության աշխատակիցների կողմից Ժողովրդական աշխարհազորայինների փողոցում: Ձերբակալման պատճառը երկրի տարածքում ապօրինի կերպով գտնվելն է:











































