Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբացման արարողության ժամանակ Հովհաննես Պողոս II-ին և Հովհաննես XXIII-ին պաշտոնապես նոր սրբեր է հայտարարել:
«Մենք հայտարարում ենք երանելի Հովհաննես Պողոս II-ին և Հովհաննես XXIII-ին սրբեր»,- հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորների խումբը արձագանքել է. «Ամեն»:









































