Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է Իսրայելի հետ խաղաղ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, որոնք ընդհատվել են վերջինիս կողմից՝ երկու պաղեստինյան խմբավորումների՝ ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի հաշտեցման պատճառով: Այս մասին գրում է BBC-ն:
Աբասի խոսքերով՝ իր համար կարևոր է և չլքել Գազայի հատվածում գտնվող իր մարդկանց, և Իսրայելի հետ հաշտություն ձեռք բերել: Նա, սակայն, հավելել է, որ, ինչպես նախկինում, չի կարող Իսրայելը ճանաչել հրեական պետություն:
Աբասը Թել-Ավիվին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը:







































